Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել Անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր. Կալաս


 

Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել Անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր. Կալաս

  • 22-01-2026 15:00:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիությունը որոշել է Հնդկաստանի հետ ստորագրել Անվտանգության և պաշտպանական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
 
Փաստաթուղթը կվերաբերի ծովային անվտանգությանը, կիբեռանվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին: Նման որոշում է կայացվել Եվրամիություն-Հնդկաստան գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ Նյու Դելիում:
 
Բացի դրանից՝ Կալասի խոսքով, կամփոփվեն Եվրամիություն-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, և կմեկնարկեն տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցություններ:
 
«Հնդկաստանը դառնում է անփոխարինելի Եվրոպայի տնտեսական կայունության համար»,- նշել է Կալասը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը