Լիբիայի իշխանությունները համաձայն են քաղաքական բարեփոխումներ կատարել, պայմանով, որ Կադաֆին շարունակի ղեկավարել անցումային շրջանում


 

Լիբիայի իշխանությունները համաձայն են քաղաքական բարեփոխումներ կատարել, պայմանով, որ Կադաֆին շարունակի ղեկավարել անցումային շրջանում

  • 05-04-2011 18:23:47   | Լիբիա  |  Միջազգային
 Հանուն ճգնաժամի հաղթահարման Լիբիայի իշխանությունները պատրաստ են քաղաքական բարեփոխումներ կատարել եւ հանրաքվե կամ ընտրություններ անցկացնել: Սակայն դա կիրականացվի միայն այն դեպքում, եթե ապստամբները թույլ տան Մուամար Կադաֆիին հանգիստ ղեկավարել մինչեւ անցումային շրջանի ավարտը: Միեււնույն ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնում հրադադար կնքել: Արեւմտյան երկրների կողմից իրականացվող օդային ռմբակոծությունները ստիպեցին Լիբիայի իշխանություններին համաձայնության եզրեր փնտրել ապստամբների հետ: Մի քանի շաբաթ տեւած դիմակայությունից հետո պաշտոնական Տրիպոլին պատրաստակամություն է հայտնում բարեփոխումներ կատարել եւ հանրաքվե ու ընտրություններ անցկացնել: Սակայն Լիբիայի իշանությունների ներկայացուցիչ Մուսա Իբրագիմի խոսքերով, դա կիրականացվի միայն 2 պայմանով: Նախ Մուամարա Կադաֆին պետք է շարունակի ղեկավարել երկիրը` «Միայն նա կարող է ղեկավարել անցումային շրջանում,որպես երկրի միասնության երաշխավոր», եւ երկրորդ` երկրի բոլոր ներքաղաքական որոշումները պետք է կայացվեն Լիբիայի ժողովրդի կամքով եւ ոչ թե այլ պետությունների թելադրանքով: «Մեր պայմանները շատ պարզ են. մեր փոխարեն մի որոշեք մեր ճակատագիրը: Լիբիայի ապագան պետք է ընտրեն լիբիացիները` հանրաքվեի կամ ընտրությունների ժամանակ, բայց այդ որոշումը չպետք է պարտադրվի արտաքին ուժերի կողմից»,-փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային