Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է


 

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է

  • 22-01-2026 16:56:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։ 
 
Միաժամանակ, ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվում նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում աշխատող անձանց։ Սահմանվում է բացառություն այն դեպքերի համար, երբ 3 ամիս անընդմեջ եկամտային հարկ չհաշվարկվելու կամ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս 18,750 դրամից պակաս եկամտային հարկ հաշվարկվելու դեպքում շահառուի աջակցության տրամադրումը դադարեցվել է․ այս դեպքում շահառուին ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում դիմում ներկայացնել ծրագրում ընդգրկվելու համար։
 
2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8006 անձ, որոնցից 1560-ի վարկերն ամբողջությամբ մարվել են․ շահառուներից 2063-ը կամ 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։ 2025 թ․ դեկտեմբեր ամիսը ներառյալ շահառուների աշխատավարձից առաջացած եկամտային հարկից վարկերի մարման աջակցությանն է ուղղվել 1,3 մլրդ դրամ։
 
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն