ՆԱՏՕ-ն նախատեսում է զորավարժություններ անցկացնել Արկտիկայում


 

ՆԱՏՕ-ն նախատեսում է զորավարժություններ անցկացնել Արկտիկայում

  • 22-01-2026 17:30:49   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

shantnews.am ՆԱՏՕ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին Արկտիկայում անցկացնել ռազմական վարժանքներ և վերապատրաստման միջոցառումներ, հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։
 
«Մենք նաև քննարկեցինք Արկտիկան, որը, անկասկած, ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, որտեղ մենք առաջիկա ամիսներին նախատեսել ենք ռազմական վարժանքներ և ուսումնական միջոցառումներ», – դաշինքի պաշտոնական կայքում հեռարձակված մամուլի ասուլիսում ասել է ռազմական կոմիտեի նախագահը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը