Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե


 

Մենք ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնումը. Կոբախիձե

  • 23-01-2026 13:18:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 7 անգամ աճել է:
 
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 
 
«Մենք ողջունում ենք մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, մենք զգալի ներդրումներ ենք կատարում դրա զարգացման մեջ՝ ներառյալ ճանապարհային ենթակառուցվածքները, նավահանգիստները, օդանավակայանները և տարբեր տեսակի ենթակառուցվածքները։ Սա հիմնված է տարանցիկ ոլորտի շարունակական աճի դրական սպասումների վրա»,- նշել է Կոբախիձեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը