Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջումների. Զելենսկի


 

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջումների. Զելենսկի

  • 23-01-2026 14:46:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Զելենսկին ևս հաստատել է, որ ուկրաինական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ բանակցությունների համար։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանք կտևեն 2 օր: Դավոսում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, սակայն չլուծված է մնում տարածքների հարցը: Նրա խոսքով՝ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա քննարկել այդ խնդիրը: Զելենսկին հավելել է՝ կարգավորման համար և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պետք է գնան փոխզիջումների:
 
ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր գործարքի պարամետրերը հայտնի են, Կիևը պատրաստ է համաձայնագիր կնքել: Այլ մանրամասներ ԱՄՆ նախագահը չի ներկայացրել: Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ցանկանում է համաձայնության հասնել։
 
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
 
 
Հեղինակ`Դիանա Գասպարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը