«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ


 

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ

  • 23-01-2026 15:55:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը հունվարի 22-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, ահազանգել է այն մասին, որ ծառայություն իրականացնելիս լսել է առարկայի վայր ընկնելու ձայն։
 
ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է ներնետված սև, պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են եղել սպունգով ամրացված 4 բջջային հեռախոս և լիցքավորման լար։
 
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն