Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
23-01-2026 16:06:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 23-ի ցերեկը և 24-ին Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: