Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգման արդյունքում 37 խախտում է եղել, դա կազմում է 55 %. Շուկայի ՏՄ ղեկավար


 

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգման արդյունքում 37 խախտում է եղել, դա կազմում է 55 %. Շուկայի ՏՄ ղեկավար

  • 23-01-2026 16:19:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com  «Հեղուկ գազի ոլորտում իրականացված 67 ստուգումից 37 խախտում է եղել, դա կազմում է 55%»:
 
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շուկայի տեսչական վերահսկողության մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
 
«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ կիրառվում է հետևյալ մեթոդը․ թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում են «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով:
 
Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,- ասել է Կոտոլյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը