ՄԱԿ-ում Իրանին կոչ է արել վերականգնել համացանցի հասանելիությունը
23-01-2026 19:21:10 | | Ի՞նչ է գրում մամուլը
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն Իրանի իշխանություններին կոչ է արել վերականգնել երկրի ներսում համացանցին հասանելիությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։«Այս անջատումը, որն ամենաերկարատևն է Իրանի ամբողջ պատմության ընթացքում, լրջորեն սահմանափակել է հասանելիությունը տեղեկատվությանն ու կապի միջոցներին։ Իրանցիները չեն կարողանում շփվել միմյանց հետ, այն մարդկանց, որոնք երկրից դուրս են գտնվում, և տեղեկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջ»,- նշել է պաշտոնյան։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։