Իրանն իր դեմ ցանկացած հարձակում կընկալի որպես լայնամասշտաբ պատերազմ. պաշտոնյա
24-01-2026 12:10:56 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Պաշտոնյայի խոսքով՝ այսօր Իրանը շատ ավելի լավ վիճակում է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ։
Իրանն իր դեմ ցանկացած հարձակում կընկալի որպես լայնամասշտաբ պատերազմ, կպատասխանի հնարավորինս կոշտ։ Այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
«Այս անգամ մենք կդիտարկենք ցանկացած հարձակում՝ սահմանափակ, անսահմանափակ, «վիրահատական», կինետիկ, ինչպես էլ որ այն կոչվի, որպես մեր դեմ լայնամասշտաբ պատերազմ, և մենք կպատասխանենք ամենախիստ ձևով», - ասել է նա լրագրողներին՝ ցանկանալով մնալ անանուն:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ այժմ Թեհրանը «շատ ավելի լավ վիճակում է», քան 12-օրյա պատերազմի ընթացքում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը «ամեն դեպքում» շարժվում են դեպի Իրան: Մինչ այդ նա չի կարողացել որոշակի պատասխան տալ այն հարցին, թե արդյոք հանվել է Իրան ռազմական միջամտության տարբերակը՝ նշելով միայն, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։