Դանիան ՆԱՏՕ-ից աջակցություն է խնդրել Արկտիկայի հարցով


 

Դանիան ՆԱՏՕ-ից աջակցություն է խնդրել Արկտիկայի հարցով

  • 24-01-2026 12:29:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Դանիան խնդրել է ՆԱՏՕ-ին առաջնահերթություն տալ Արկտիկային, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
 
«Մենք խնդրեցինք ՆԱՏՕ-ին առաջնահերթություն տալ Արկտիկական տարածաշրջանին և աջակցություն ստացանք այս հարցում։ Հիմա մենք ավելի մանրամասն կքննարկենք, թե ինչ տեսք կունենա սա», – Ֆրեդերիկսենի խոսքերն է մեջբերել դանիական TV2 հեռուստաալիքը։
 
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը