Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը


 

Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը

  • 24-01-2026 12:51:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը, դրանք կշարունակվեն նաև այսօր։
 
Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը «նվիրված էր ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը՝ հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության»։
 
Զելենսկին հայտնել է, որ մանրամասն զեկույցներ է ստանում ուկրաինական թիմից: Ուկրաինայի նախագահը նշել է, որ «դեռ վաղ է եզրակացություններ անել» բանակցությունների բովանդակության վերաբերյալ, սակայն հարկավոր է ռուսական կողմից որոշ պատասխաններ ստանալ և համոզվել, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել պատերազմը: Զելենսկին տեղեկացրել է, որ Աբու Դաբիում օրակարգում է մասնավորապես Դոնբասի հարցը:
 
Կրեմլից էլ նշում են, որ հակամարտության կարգավորման աշխատանքներում առաջընթաց կա։ Ավելի վաղ Մոսկվայից հայտարարել էին՝ առանց տարածքային հարցը լուծելու երկարաժամկետ կարգավորման հույս չկա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը