ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան


 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան

  • 24-01-2026 15:30:54   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան (BYU), որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի նախագահ Շեյն Ռիզի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ մասնավորապես ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթական և ակադեմիական նախաձեռնությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջհամալսարանական կապերի խորացման հնարավորությունները։
 
Այցի ընթացքում դեսպան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել համալսարանի ուսանողների համար՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային վերջին զարգացումները և ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն