Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
24-01-2026 16:03:37 | ԱՄԷ | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Աբու Դաբիում մեկնարկել է եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցային խմբերը ուսումնասիրում և քննարկում են Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ մի քանի փաստաթուղթ։
Քննարկվում են տարածքները, երաշխիքները և այլ հարցեր։
Հանդիպման երկրորդ օրը ևս մեկնարկել է փակ դռների ետևում՝ առանց լրատվամիջոցների ներկայության։
Դեռ հստակ չէ, թե որքան ժամանակ կշարունակեն կողմերը հանդիպումը։ Հայտնի է, որ բանակցություններն ընթանում են տարբեր ձևաչափերով։ Associated Press-ի տվյալներով՝ երբեմն մասնակիցները ընդհատում են բանակցությունները՝ քննարկելու որոշակի թեմաներ, երբեմն միասին հավաքվում են,երբեմն էլ մի քանի խմբերի բաժանվելով որոշակի թեմաների անդրադառնում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները մեկնարկել են հունվարի 23-ին։