Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ


 

Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ

  • 26-01-2026 12:47:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:

Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մեր պաշտպանական համագործակցությունն այդ երկու երկրների հետ նաև ունի երկար պատմություն և սահմանված է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում», - ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը