41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ


 

41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ

  • 26-01-2026 15:38:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) վարկային ծրագրով իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով 47 հանրային շենքերում իրականացվել են հորիզոնական միջոցառումներ:

41 հանրային շենքերում տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, այդ թվում՝ 30 մսուր-մանկապարտեզում, մշակույթի 2 կենտրոնում, առողջության 9 կենտրոնում, 27 մսուր-մանկապարտեզում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, 6 մսուր-մանկապարտեզում արդիականացվել են լուսատուները։

 Երևանի քաղաքապետարան

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն