Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան


 

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել, ո՛չ բանավիճել. ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան

  • 26-01-2026 15:48:10   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-ն վարկանիշ չունի ու իբր գալիք ընտրություններին պարտվելու է, այդ նույն ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով փախնում են թե՛ մեզ հետ բանավիճելուց, թե՛ իրենց եթերներում մեզ հյուրընկալելուց: Դրա փոխարեն իրենց վարորդներին ու դուռ բացող-փակողներին են «դեմ տալիս» նախարարի կամ պատգամավորի հետ բանավիճելու համար և անիմաստ արդարացումներ ու պատճառաբանություններ հորինում: Լա՛վ, ինչքա՞ն եք փախնելու մեզանից:

Ո՛չ կարողանում եք միտինգ հավաքել ու մի գաղափար առաջ քաշել, ո՛չ կարողանում եք մեզ հետ բանավիճել, ո՛չ կարողանում եք ասելիք ձևակերպել: Մեզ էլ է դժվար. ինչքա՞ն կարելի է, կներեք արտահայտությանս համար, քաղաքական «մեռել տշել»»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն