Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է


 

Մկրտիչ եպիսկոպոսի կալանքի ժամկետը երկարացվել է

  • 26-01-2026 15:54:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Գարեգին Երկրորդի քրոջ որդին՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, կշարունակի մնալ կալանքի տակ:
 
Դատարանը 1 ամսով երկարացրել է նրա խափանման միջոցը։ Միաժամանակ դատարանը վերացրել է նրա նկատմամբ տեսակցության սահմանափակումները։
 
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: 
 
2025թ. հոկտեմբերի 15-ի առավոտյան ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։
 
Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը