Ամփոփվել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը
26-01-2026 16:00:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ամփոփել է «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով ստեղծագործական մրցույթի հայաստանյան փուլը:
Մրցույթին մասնակցել են երկու տարիքային խմբերի՝ 6-11 և 11-17 տարեկան երեխաներ և պատանիներ՝ ներկայացնելով խմբային աշխատանքներ։
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի անցկացրած մրցույթին ներկայացվել է շուրջ 210 նախնական հայտ․ ամփոփիչ փուլին մասնակցել են մեծերի 50 և փոքրերի 23 խմբեր:
11-17 տարեկանների խումբ՝ «Լուսերուն» թիմի Գառնիի տաճարի մասին ինտելեկտուալ խաղով և հոլովակով:
Հաղթող աշխատանքներն ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ՝ մասնակցելու համաեվրոպական մրցույթին, որի արդյունքները կամփոփվեն փետրվարի վերջին: Մրցույթն իրականացվում է եվրոպական 13 երկրում՝ ԵԽ համակարգմամբ։ Այս փուլում հաղթած երկրների թիմերը կմեկնեն Ֆրանսիա:
Նախորդ երկու տարիներին Հայաստանի թիմերը հաղթել էին նաև մրցույթի եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները: