Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 19-25-ը


 

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 19-25-ը

  • 26-01-2026 16:49:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 19-25-ը:
 
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (25.01.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։
 
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.041 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 25-ը ներառյալ՝ 3.820 մլն.մ³:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն