ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով


 

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով

  • 26-01-2026 17:34:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման նպատակով: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի նախաորակավորման ընթացակարգի հայտարարությունը տեղադրված է www.gnumner.am կայքում (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԱՊՁԲ-26/1»):
 
Մրցույթի նպատակն է շուրջ 30 հատ դպրոցական ավտոբուսի ձեռքբերումը մարզերի դպրոցականների համար:
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի փետրվարի 10-ը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն