ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի ընտրական առաքելության հետ համագործակցությունը


 

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ-ի ընտրական առաքելության հետ համագործակցությունը

  • 26-01-2026 18:00:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը:
 
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ընտրական բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է:  
 
ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և ընտրական գործընթացների ապահովմանը։ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՄԱԿ-ի հետ բաց և կառուցողական գործընկերության ամրապնդմանը՝ ուղղված առավել համակարգված բարեփոխումների իրականացմանը, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, ընտրական մարմինների ինստիտուցիոնալ պատրաստվածության և ժողովրդավարության դիմակայունության մակարդակի բարձրացմանը։
 
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության այցը լավ հնարավորություն է Հայաստանի առաջնահերթ կարիքները բացահայտելու, հիբրիդային սպառնալիքներին առնչվող ռիսկերը գնահատելու, ընտրական բարեփոխումներին միջազգային աջակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ դիմակայունությունն ամրապնդելու համար։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն