Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ


 

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ

  • 26-01-2026 18:17:59   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Այսօր, հունվարի 26֊ին ընտրվել եմ ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ։

Տեղեկացնեմ, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու  և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն