HRANA․ «Իրանում զոհերի թիվը մոտենում է 6 հազարի»


 

HRANA․ «Իրանում զոհերի թիվը մոտենում է 6 հազարի»

  • 26-01-2026 18:23:25   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իրանում հունվարի 8-ին և 9-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված բախումների զոհերի թիվը մոտենում է 6 հազարի։ Այս մասին այսօր հայտարարել է Միացյալ Նահանգներում գործող իրանական իրավապաշտպան կառույցների մեկը՝ Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):
 
Կազմակերպության պնդմամբ՝ այս պահին իրենց կողմից հաստատված զոհերի թիվն է 5848։ Նրանցից 209-ը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, մնացյալը՝ ցուցարարներ։ «Առնվազն 41 հազար 283 մարդ ձերբակալվել է», - հավելել է իրավապաշտպան կազմակերպությունը։
 
TIME հանդեսի այսօրվա հրապարակման համաձայն էլ՝ երկրի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին փողոցներում սպանվածների թիվը կարող է գերազանցել 30 հազարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը