Թեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա Արեֆ


 

Թեհրանը չի ձգտում հակամшրտության և պшտերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը․ Մոհամմադ-Ռեզա Արեֆ

  • 26-01-2026 19:20:11   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Իրանը չի ցանկանում հակամարտություն, բայց պատրաստվում է պատերազմի, այս մասին ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը։
 
Նա հայտարարել է, որ կառավարությունը մշակել է երկրի կառավարման ծրագիր՝ հնարավոր պատերազմի դեպքում։
 
«Իշխանությունները հաստատել են 12-օրյա պատերազմի տնտեսական սցենարը և լիովին պատրաստ են նման սցենարի։ Կառավարությունն այժմ ունի նաև պատերազմական ժամանակների տնտեսական և կառավարման ծրագիր»,-ասել է Արեֆը։
 
Նա ընդգծել է, որ Թեհրանը չի ձգտում հակամարտության և պատերազմի կողմնակից չէ, բայց պատրաստ է պաշտպանել երկիրը։
 
«Մենք հույս ունենք, որ այս ծրագիրը երբեք անհրաժեշտ չի լինի։ Մենք չենք ուզում պատերազմ սկսել, բայց նաև չենք խուսափի ինքնապաշտպանությունից», - նշել է Արեֆը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը