Սարգիս Խանդանյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի ներկայացուցիչների հետ
26-01-2026 19:40:17 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունվարի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մասնագիտական աշխատակազմի ներկայացուցիչ Լենս Քոքոնոսի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը:
Զրուցակիցները խոսել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կյանքի կոչման կարեւորության մասին, մտքեր փոխանակել այդ ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներին: