Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել. Թրամփ


 

Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել. Թրամփ

  • 27-01-2026 11:56:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի հետ իրավիճակը «փոփոխական է», քանի որ «մեծ նավատորմ» է ուղարկվել տարածաշրջան, Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։
 
«Մենք մեծ նավատորմ ունենք Իրանի կողքին։ Ավելի մեծ, քան Վենեսուելան», - ասել է Թրամփը։
 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունը շարունակում է մնալ տարբերակ. «Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես գիտեմ։ Նրանք բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»։
 
Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային, մեկնաբանելով ամերիկյան նավատորմի կազմում գործող «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ժամանումը Մերձավոր Արևելք, ընդգծել էր. «Ամերիկյան որևէ նավի ժամանումը մեր տարածաշրջան չի կարող ազդել Իրանի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հաստատակամության վրա»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը