ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին այս շաբաթ․ Middle East Eye
27-01-2026 12:47:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է արդեն այս շաբաթ ճշգրիտ հարվածներ հասցնել իրանցի պաշտոնյաների ու հրամանատարների ուղղությամբ, որոնք պատասխանատու են համարվում ցուցարարների մահվան համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասին հայտնում է Middle East Eye լրատվամիջոցը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյային։
«ԱՄՆ-ն դիտարկում է իրանցի հատկապես կարևոր պաշտոնատար անձանց և հրամանատարների նկատմամբ ճշգրիտ հարվածների իրականացումը, որոնց համարում է պատասխանատու ցուցարարների մահվան համար։ Հարվածները կարող են հասցվել արդեն այս շաբաթ, սակայն ժամանակահատվածը կարող է փոփոխվել»,- նշել է աղբյուրը։Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։
Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։