ԱՄԷ-ն թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանին հարվածելու համար. ԱՄԷ ԱԳՆ


 

ԱՄԷ-ն թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանին հարվածելու համար. ԱՄԷ ԱԳՆ

  • 27-01-2026 14:50:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլ չեն տա որևէ երրորդ կողմի՝ օգտվել իր տարածքից Իրանի դեմ ռազմական գործողության համար՝ ասվում է Էմիրությունների ԱԳՆ հայտարարության մեջ:
 
«Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ ԱՄԷ-ն հանձնառու է թույլ չտալու իր օդային, ցամաքային և ջրային տարածքներն օգտագործել Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողության համար և լոգիստիկ աջակցություն չի ցուցաբերի նման գործողություններին»,- ավելացվում է հայտարարության մեջ։
 
Արտգործնախարարությունը հավելել է, որ ներկայիս ճգնաժամերը պետք է լուծվեն երկխոսության և իրավիճակի լարվածության թուլացման միջոցով՝ հարգելով միջազգային իրավունքն ու պետական ​​ինքնիշխանությունը։
 
Անցյալ շաբաթ The Wall Street Journal-ը (WSJ), հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։
 
Տարածաշրջանային ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ են տեղակայված Աբու Դաբիի մերձակայքում գտնվող ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի «Ալ-Դաֆրա» բազայում: ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը, որը գլխավորում է USS Abraham Lincoln միջուկային ավիակիրը, մոտենում է Մերձավոր Արևելքին։ Այն տեղափոխում է F/A-18 կործանիչների երեք և հինգերորդ սերնդի F-35C կործանիչների մեկ էսկադրիլիա։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը