Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց


 

Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

  • 27-01-2026 15:33:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ։ Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
 
Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Քամին` հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
 
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն