Ֆրանսիան աջակցում է Հայաստան- Ադրբեջան և Հայաստան - Թուրքիա կարգավորմանը. Բարո


 

Ֆրանսիան աջակցում է Հայաստան- Ադրբեջան և Հայաստան - Թուրքիա կարգավորմանը. Բարո

  • 27-01-2026 17:33:50   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am  Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - այսօր Անկարայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
 
Ժան-Նոել Բարոն պնդել է, թե այս զարգացումները դրական կազդեն տարածաշրջանի բարգավաճման վրա։ Բարոն նաև նշել է, որ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է», հավելելով, որ ֆրանսիական ընկերությունները վերջին տարիներին 3 միլիարդ եվրո են ներդրել Թուրքիայում։ «Չնայած երբեմն լինում են անհամաձայնություններ, մենք միշտ փորձում ենք ընդհանուր լեզու գտնել», - ասել է նա։
 
Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին խոսել է Եվրամիության հետ բանակցություններից. «Մենք մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել Թուրքիա -Եվրամիություն հարաբերություններում առկա փակուղին և ինչ կարելի է անել այս առումով»,- ասել է Հաքան Ֆիդանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը