Նախատեսվում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18


 

Նախատեսվում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18

  • 27-01-2026 17:40:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օր: Կառավարության կայքէջում հրապարակված որոշման նախագիծն ընդգրկվել է հունվարի 29-ին նախատեսվող նիստի օրակարգում։
 
«Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։
 
Նշվում է, որ նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
 
Նախագիծը պատրաստվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն