Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթի հայտերը


 

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթի հայտերը

  • 27-01-2026 18:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթին ներկայացված հայտերի բացման նիստը։
 
Ըստ դեպարտամենտի, ներկայացված հայտերը առաջիկայում կուսումնասիրվեն և կգնահատվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։
 
Աշխատանքները ներառում են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի՝ 27.1կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտով նոր ճանապարհի կառուցումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն