Չինաստանը կարող է օգնել վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Ֆինլանդիայի վարչապետ


 

Չինաստանը կարող է օգնել վերջ դնել Ուկրաինայում պատերազմին. Ֆինլանդիայի վարչապետ

  • 27-01-2026 18:25:37   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Չինաստանն ու նախագահ Սի Ծինփինը հնարավորություն ունեն վերջ դնելու Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմը՝ ազդեցություն գործելով նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և կրճատելով համագործակցությունը։
 
Այս մասին այսօր Պեկինում լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
 
Ավելի վաղ՝ նույն օրը, Չինաստանի առաջնորդը նշել էր, որ Օրպոյի հետ զրույցում շեշտել է՝ Չինաստանն ու Ֆինլանդիան պետք է սատարեն ՄԱԿ-ի կենտրոնական դերակատարմամբ միջազգային համակարգին և խթանեն տնտեսական գլոբալացման վրա հիմնված բազմաբևեռ աշխարհի ձևավորումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը