Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իրավունքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ


 

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը իրավունքի գերակայության և տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ

  • 28-01-2026 13:09:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հունվարի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է և ելույթ ունեցել «Իրավունքի գերակայության առաջմղումը և ամրապնդումը միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից։
 
«Միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրավիճակների տարածման, մարդասիրական ճգնաժամերի, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, խորացող անհավասարությունների և միջազգային հարաբերություններում առկա վստահության աճող պակասորդի համատեքստում կարևորելով իրավունքի գերակայության ապահովումը՝ Պարույր Հովհաննիսյանն առանձնանշեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական մեխանիզմների հետևողական սատարումը՝ միջազգային իրավունքի խախտումների կանխարգելման և պատասխանատվության և արդարադատության հասանելիության ապահովման նպատակով։
 
Դեսպան Հովհաննիսյանը նաև ներկայացրեց Հարավային Կովկասում վերջին զարգացումները, նախորդ տարվա օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները և ընթացիկ տարվա հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Ա.Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մ.Ռուբիոյի միջև կայացած հանդիպման արդյունքներով ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակը, որում ընդգծված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային իրավազորության և փոխադարձության սկզբունքների կարևորությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը