Արաղչի․ «Մենք ԱՄՆ-ին բանակցելու խնդրանքով չենք դիմել»


 

Արաղչի․ «Մենք ԱՄՆ-ին բանակցելու խնդրանքով չենք դիմել»

  • 28-01-2026 13:22:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությունը, որի համաձայն՝ Թեհրանը վերջին օրերին մի քանի անգամ ուղղակիորեն դիմել է Վաշինգտոնին բանակցություններ սկսելու խնդրանքով։
 
«Մենք կապի մեջ ենք միջնորդ պետությունների հետ, որոնց հետ խորհրդակցությունները շարունակվում են», - Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Արաղչին՝ հավելելով. - «ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին օրերին շփումներ չեն եղել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը