Իր կառավարման 26 տարիների ընթացքում չգտնվեց գեթ մեկ օր, երբ Կտրիճ Ներսիսյանը կլիներ իր հոտի մեջ և կպատասխաներ նրանց հարցերին. Ալխաս Ղազարյան


 

Իր կառավարման 26 տարիների ընթացքում չգտնվեց գեթ մեկ օր, երբ Կտրիճ Ներսիսյանը կլիներ իր հոտի մեջ և կպատասխաներ նրանց հարցերին. Ալխաս Ղազարյան

  • 28-01-2026 15:24:29   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Կտրիճ Ներսիսյանը անտեսում է ոչ միայն ՀՀ օրենքները, այլև բացահայտ արհամարհանք է ցուցաբերում լրագրողների նկատմամբ։ Տպավորություն է, թե գործ ունենք սովետական չինովնիկի հետ։

Նրան մշտապես ուղեկցող մոտ երկու տասնյակ սևազգեստ մարդիկ այնպես են շրջապատում նրան, որ լրագրողներն ու հասարակ մարդիկ չկարողանան մոտենալ և հարցեր տալ։ Եռաբլուրում տեղի ունեցած տեսարանը դրա վառ վկայությունն է։
 
Լրագրողների բոլոր հարցերին նրանք նույն պատասխանն են տալիս՝ «այսօր այդ օրը չէ հարցերին պատասխանելու համար»։ Եվ դա կրկնվում է ամեն անգամ, երբ Կտրիճ Ներսիսյանը տարվա մեջ բացառիկ դեպքերում ստիպված դուրս է գալիս իր ճոխ նստավայրից։
 
Օրինակ՝ հունվարի 27-ին, հայրենիքի պաշտպանության  համար զոհվածների հիշատակի օրը, նա կարող է ժողով անել և բարձրաստիճան հոգևորականի կարգալույծ հռչակել, բայց հինգ րոպե չի կարող հատկացնել լրագրողների հարցերին պատասխանելու համար։
 
Ու հարց է առաջանում․ իր կառավարման 26 տարիները՝ շուրջ 9 460 օր, արդյո՞ք այդ օրերի ընթացքում չգտնվեց գեթ մեկ օր, երբ Կտրիճ Ներսիսյանը կլիներ իր հոտի մեջ և կպատասխաներ նրանց հարցերին։
 
 
 
 
 
Այս վարքագիծը մի բանի մասին է վկայում՝ Կտրիճ Ներսիսյանը ասելիք չունի ոչ լրագրողներին, ոչ էլ հանրությանը»։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն