Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
28-01-2026 15:30:32 | | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» միջազգային օդանավակայանում:
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նախատեսված է, որ Սիրիայի նախագահը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Նախատեսվում են աշխատանքային նախաճաշ և առանձին հանդիպում։
Կողմերը քննարկելու են Ռուսաստան-Սիրիա հարաբերությունների զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Առաջնորդների միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել էր Դամասկոսի մտադրության մասին՝ փորձել վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ։