Պեսկովը նշել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների բարդությունը
28-01-2026 15:39:34 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները բարդ են և անցկացվում են փորձագիտական մակարդակով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սրանք շատ բարդ բանակցություններ են, որոնք սկսվել են փորձագիտական մակարդակով: Ինչպես գիտեք, համաձայնություն է ձեռք բերվել դրանք շարունակելու վերաբերյալ: Աշխատանքները կշարունակվեն», – լրագրողներին ասել է Պեսկովը:
Շաբաթ օրը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ավարտվեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ օրը։
ԱՄԷ կառավարությունը հանդիպումը գնահատել է որպես դրական և կառուցողական՝ նշելով, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում «շատ լավ զարգացումների» մասին։