Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում


 

Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

  • 28-01-2026 16:33:46   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Արտաքինից բարեփոխումներ նշանակելու այս գործընթացը կարող էր շարունակվել դարեր շարունակ՝ չհասնելով վերջնագծին՝ Հայաստանը ժողովրդավարության վերածելուն, քանի որ Կառավարության մակարդակով իրական հակազդեցություն չկար: Այսպիսով, մարդիկ փոխեցին կառավարությունը Հայաստանում՝ դառնալով փոփոխությունների և ժողովրդավարության շարժիչ ուժ: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի՝ ժողովրդավարության ուղին բռնելու որոշմանը:
 
Ըստ Միրզոյանի՝ խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ նշանավորեց մեր երկրի ժամանակակից պատմության մեջ:
 
«Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո՝ 2018 թվականից, ես ինքս քայլեցի հարյուր հազարավոր իմ համաքաղաքացիների՝ քույրերիս ու եղբայրներիս կողքին, որոնք լցրին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով և այն համոզմամբ, որ մենք արժանի էինք ավելիին՝ արդար և օրինակելի ընտրությունների, մեր ձայներով, մեր քվեներով Կառավարություն ձևավորելու իրավունքի՛ ենք արժանի, բաց, հաշվետու, թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար, դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի վրա, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, [արժանի ենք] պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի:
 
Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը: 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ»,- ասաց նա:
 
Նախարարը նաև հիշեցրեց, որ 2018-ից ի վեր Հայաստանի գրանցած նվաճումներն արտացոլվում են այնպիսի հեղինակավար կազմակերպությունների ինդեքսներում, ինչպիսիք են Freedom House, «Lրագրողներ առանց սահմանների», Transperency International և շատ  ուրիշ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում և բանաձևերում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը