Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար
28-01-2026 17:20:14 | | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը:
Վերջինս, շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ տարբեր կառույցներին՝ ՀՀ-ի հետ աշխատանքի և ժողովրդավարության ամրապնդման համար, անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականությանը, հետհակամարտյա կյանքին ու տարածաշրջանային զարգացումներին:
«Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Երևանի և Բաքվի հաշտեցման գործում: 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:
Նա հավելել է, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված մի բան, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։