Ջեյհուն Բայրամովը ժամանել է Պեկին


 

Ջեյհուն Բայրամովը ժամանել է Պեկին

  • 28-01-2026 17:40:28   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։
 
Այսօր Պեկինում նրան ընդունել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանակցությունների մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում՝ նշելով միայն, որ Բայրամովի այցը Չինաստան «արտացոլում է այն հզոր լիցքը, որ տրվել է Ադրբեջանի և Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերությանը ինչպես նաև Պեկինի և Բաքվի հակվածությունը՝ խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը