Չկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Միրզոյան


 

Չկա «Զանգեզուրի միջանցք», կա միայն «TRIPP ուղի». Միրզոյան

  • 28-01-2026 18:30:50   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Գործընկերներից մեկը խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սիրելի՛ գործընկերներ, մեկ անգամ ևս ուզում եմ հորդորել ձեզ ընթերցել հռչակագիրը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից: Այս փաստաթուղթը բաց է: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով ներկաներին:
 
«Հստակորեն սահմանվում է, որ երկու կողմերը համաձայնել են բացել հաղորդուղիները՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակում իրականացնելու և փոխկապակցվածություն ապահովելու համար:
 
Այնտեղ կա հստակ դրույթ, «TRIPP ուղու» հաստատման մասին ևս դրույթ կա, ուստի չկա «Զանգեզուրի միջանցք», այդպիսի միջանցք երկու կողմից չկա համաձայնեցված, և, համապատասխանաբար, չկան որևէ այլ եղանակներ այս՝ գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Կա միայն «TRIPP ուղի»:
 
Խնդրում եմ՝ կարդացեք այդ փաստաթուղթը, այն բաց է և հասանալի է բոլորին, և հստակ սահմանումները կտեսնեք»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը