shantnews.am Հյուսիսամերիկյան UFC կազմակերպությունը թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը։
Այժմ դասակարգման աղյուսակը գլխավորում է ԱՄՆ ներկայացուցիչ Ջասթին Գեյջին։ Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ դառնալով թեթև քաշայինների դիվիզիոնի ժամանակավոր չեմպիոն։
Թարմացված վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․Ջասթին Գեյջի (Ժամանակավոր չեմպիոն)
2․Արման Ծառուկյան
3․Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)
4․Մաքս Հոլոուեյ (ԱՄՆ)
5․Փեդի Փիմբլեթ (Մեծ Բրիտանիա)
Հիշեցնենք, որ Ծառուկյանը իր վերջին մենամարտում՝ Fight Night 265 մրցաշարի շրջանակներում, առավելության է հասել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ, ով այժմ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։