Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել


 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել

  • 28-01-2026 19:30:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 27֊ին Երևանում տեղի են ունեցել երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կատարի Պետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Ահմադ Հուսեյն Ալ-Համադիի գլխավորությամբ:
 
Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև ակտիվացող երկկողմ քաղաքական հարաբերություններին՝ այս համատեքստում ընդգծելով բարձրաստիճան փոխայցերի կարևորությունը: Ընդգծվել է տնտեսական, այդ թվում՝ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում առարկայական նախագծեր իրականացնելու փոխադարձ հետաքրքրությունը: Քննարկվել է նաև երկու պետությունների միջև ընդլայնվող մշակութային և կրթական համագործակցությունը:
 
Խորհրդակցությունների ընթացքում Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեսքստում վերջին զարգացումները:
 
Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում առկա իրավիճակին, ընդգծվել է բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ համագործակցության ընդլայնման և շարունակական փոխաջակցության կարևորությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն