65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ


 

65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու ստացել է 4.3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն պետբյուջեից. վարչապետ

  • 30-01-2026 11:33:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հունվարի 29-ին հրապարակած վիճակագրության մասին։
 
Նա հայտնել է, թե թվերն ինչ են արտացոլում։
 
«Շատերն էին կռահել, որ թեման առնչվում է առողջության ապահովագրությանը, սակայն ոչ մեկը չէր կռահել, որ թվերն արտացոլում են 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Այսօր թարմացրել եմ այդ տվյալները և կներկայացնեմ հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա թվերը»,- ասել է վարչապետը։
 
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով»,- նշել է վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը