Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
30-01-2026 15:30:33 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com «Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա հիմա վերականգնման փուլ է անցնում»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայերի առողջական վիճակին:
Նախարարը տեղեկացրել է, որ վերջիններիս առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրում է պետությունը: Ինչ վերաբերում է ԼՂ-ից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ 1 քաղաքացու առողջական վիճակին, նախարարը նշել է, որ ոչ բոլորն ունեն բուժօգնության կարիք, իսկ նման կարիք ունեցողների առողջական վիճակի հետ կապված կազմակերպչական աշխատանքները իրականացվել են և շարունակում են իրականացվել ըստ կարիքի:
Թե քանիսն են այս պահին բուժհաստատություններում, նախարարը չի մանրամասնել, միայն նշել է, որ նրանց վիճակը բավարար է, հետազոտման փուլն անցել են, և եթե ընթացիկ խնդիրներ լինեն, առաջիկայում դրանք կկազմակերպվեն: