Գրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. Զախարովա


 

Գրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. Զախարովա

  • 30-01-2026 15:49:21   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ամբողջությամբ դարձել է արևմտյան քարոզչության մեքենան՝ զրկելով Դոնբասի և Ղրիմի ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
 
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին՝ ոնբասի, Նովոռոսիայի և, իհարկե, Ղրիմի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ճանաչելու խնդրանքով:
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ի տարբերություն Գրենլանդիայի, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չի տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա:
 
«Մեր իրավական հարցերի գրասենյակի կողմից շատ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք եզրակացրել ենք, որ ինքնորոշման սկզբունքը չի տարածվում Ղրիմի և Դոնբասի իրավիճակի վրա։ Մեր կարծիքով, այս իրավիճակում գերակշռում է տարածքային ամբողջականության սկզբունքը», - նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը