Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:15-ի դրությամբ


 

Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:15-ի դրությամբ

  • 30-01-2026 16:21:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 30-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
 
Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։
 
 «Ճանապարհային դեպարտամենտից»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն